• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

Դեսպան Կաժոյանի հանդիպումը Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության ԱԳՆ Եվրոպայի և ամերիկաների դեպարտամենտի գլխավոր տնօրեն Խամֆենգ Դուանգթոնգլայի հետ:

04 դեկտեմբերի, 2023
Դեսպան Կաժոյանի հանդիպումը Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության ԱԳՆ Եվրոպայի և ամերիկաների դեպարտամենտի գլխավոր տնօրեն Խամֆենգ Դուանգթոնգլայի հետ:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. դեկտեմբերի 4-ին Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը (նստավայրը՝ ք. Հանոյ) Լաոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում ունեցավ Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության ԱԳՆ Եվրոպայի և ամերիկաների դեպարտամենտի գլխավոր տնօրեն Խամֆենգ Դուանգթոնգլայի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի և Լաոսի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, զբոսաշրջային, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության զարգացումն ու խորացումը, բարձրաստիճան և այլ մակարդակների պատվիրակությունների փոխադարձ այցերի կազմակերպումը, Լաոս-Հայաստան բարեկամության ասոցիացիայի հիմնումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը և այլ հարցեր։

Զրուցակիցները նաև մտքեր փոխանակեցին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ներկայումս ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Դեսպան Կաժոյանը ներկայացրեց Հայաստանի սահմանամերձ շրջաններում, Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի, շրջափակման ու էթնիկ զտումների հետևանքով ներկայումս ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հայաստանում ապաստան գտած՝ իրենց հայրենիքից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ մանրամասներ:

Կողմերը պայմանավորվեցին արագացնել երկու երկրների միջև փաստաթղթերի համաձայնեցման գործընթացն ու ստորագրել արդեն իսկ համաձայնեցված համաձայնագիրն ու փոխըմբռնման հուշագրերը մոտակա պատեհ առիթի դեպքում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: